Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Մայրաքաղաքի այգիներում և պուրակներում կտեղադրվի WiFi համակարգ

Մայրաքաղաքի այգիներում և պուրակներում կտեղադրվի WiFi համակարգ
18.06.2012 | 17:52

Ընթացքի մեջ են մայրաքաղաքի մուտքերին հարող տարածքների բարեկարգման և կանաչապատման աշխատանքները: Ինչպես նշել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքի մասին առաջին տպավորությունը ձևավորվում է հենց մուտքերից: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետը հանձնարարել է հնարավորինս սեղմ ժամկետում ավարտել նշված տարածքների կանաչապատումն ու գեղարվեստական ձևավորումը:
Անդրադառնալով բակային տարածքներում մանկական ու մարզական խաղերի տեղադրմանը, քաղաքապետը հանձնարարել է հսկողություն սահմանել աշխատանքների վրա, խաղերը տեղադրել տարածքների բարեկարգումն իրականացնելուց հետո:
Նշենք նաև, որ այգիներում և պուրակներում WiFi համակարգեր են գործելու: Ընտրված 25 վայրում լայնաշերտ համացանց ապահովելու նպատակով բանակցություններ են ընթանում կապի օպերատորների հետ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3627

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ